AMՀայաստան·Բացառիկ դեպք·Տեսանյութ

Դեմքի 3D վերականգնում · մարտական վնասվածքի հետևանքներ

Գյումրիից հիվանդը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ստացել էր դեմքի աջ կեսի ականապայթյունային բեկորային վնասվածք։ Ակնակապճի վերականգնումից և մի քանի վիրահատություններից հետո պահպանվել էին ցավն ու բերանի բացման սահմանափակումը, իսկ նախկին իմպլանտը բորբոքման վտանգ էր ստեղծում։ 2023 թվականի փետրվարի 27-ին Նորայր Միքայելյանը կատարել է ինը ժամ տևած վիրահատություն․ հին իմպլանտը փոխարինվել է երեք տիտանե իմպլանտներով՝ վերականգնելով վերին ծնոտային ծոցի առաջային պատը, ակնակապիճն ու այտոսկրը։ Վիրահատությունից հետո ցավն անցել է, իսկ խոսքն ու ֆունկցիան զգալիորեն բարելավվել են։

Կարդալ Sputnik Արմենիայի հրապարակումը